2010 թվականին Ռուսաստանում հրատարկվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող օտարերկրացի հեղինակների մի շարք գրքեր: ARGA հիմնադրամն ու «Սիմպոզիում» հրատարակչությունը լույս են ընծայել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», Ժիլբեր Սինուեի «Երևան» գիրքը, Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» և իսպանացի գրող Անտոնիո Գուրարիայի «Հայեր.մոռացված ցեղասպանություն» գիրքը, հաղորդում է «Երկրակաս» թերթը:
Մոսկվայում հրատարակվել է նաև թուրք գրող Ֆեթիե Չեթինի «Իմ տատիկ Հրանուշը» և ֆրանսիացի գրող Անրի Բարբիի հիշողությունները Հայոց ցեղասպանության մասին: