AM
24 January 2011 - 08:34 AMT

ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը «պահանջում» է ադրբեջանցի դերասաններից չմասնակցել «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանումներին

Հղում անելով Մոսկվայի թատերական շրջանակներում սեփական աղբյուրների վրա, Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հունվարի 22-ին հայտնել է, որ Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին հանդիպել է մոսկովյան թատրոնների ադրբեջանցի դերասանների հետ` պահանջելով չմասնակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին առաջին գեղարվեստական` «Ընդհատված երգը» ֆիլմի նկարահանման աշխատանքներին:

Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, ադրբեջանցի դերասանը, որի մասնակցությամբ դեկտեմբերին նկարահանվել են մի շարք տեսարաններ, հրաժարվել է մասնակցել նախագծին` «Ընդհատված երգը» ֆիլմի դեմ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ծավալած թունոտ արշավի պատճառով:

Նկարահանող խմբին այսօր չի հաջողվել «Երկրամաս» թերթի հրապարակած տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանությունից: