AM
25 Հունվար 2011 - 08:01 AMT

Արա Հակոբյանը նշանակվել է Մալայզիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանը, համատեղության կարգով, նշանակվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի), Աշոտ Քոչարյանն ազատվել է Մալայզիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: