AM
25 Հունվար 2011 - 14:30 AMT

Թևան Պողոսյան. Եթե Ղարաբաղում պատերազմ սկսվի, այն նման չի լինի 1990-ականների պատերազմին

Եթե ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմ սկսվի, այն նման չի լինի 1990-ականների պատերազմին: Այդ մասին «Ղարաբաղյան կարգավորում. եռակողմ հանդիպման արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թևան Պողոսյանը: Ըստ նրա, ռազմական գործողությունները կծավալվեն ոչ միայն զորքերի շփման գծում, այլ նաև Գյանջայում և Բաքվում: