Արցախի Հանրապետությունը պետք է գործոն դառնա ոչ միայն բանակցություններում, այլ նաև Հայաստանի ներքաղաքական կյանքում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարել է ԼՂՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը: Ինչպես նշել է նա, այսօր Հայաստանի քաղաքական ուժերն անտարբեր են Արցախի ժողովրդավարացման հարցում:






