AM
26 Հունվար 2011 - 09:20 AMT

Արսեն Սհոյանը նշանակվել է Բուլղարիայում ՀՀ դեսպան

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արսեն Սհոյանը նշանակվել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Սոֆիա): Հանրապետության ղեկավարի կարգադրությամբ Արսեն Սհոյանն ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: