AM
26 January 2011 - 12:05 AMT

«ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի մեդալով

Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը պարգևատրեց «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոյին նորվեգացի ականավոր գիտնական, մեծ հումանիստ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե մեդալով: Պարգևը շնորհվեց հասարակական ակտիվ գործունեության և համամարդկային արժեքներին մեծ նվիրվածության համար: Պարգևատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ այսօր «ԱրմենՏել» ընկերության վարչական շենքում, Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանի, հիմնադրամի գործադիր տնօրեն Հայարփի Խաչատրյանի մասնակցությամբ:

«Ցանկանում եմ նշել «ԱրմենՏել» ընկերության տնօրենի առանձնահատուկ մոտեցումը և անձնական ներդրումը Հայաստանում իրականացվող բարեգործական նախագծերի իրականացման գործընթացին: Ձեր ղեկավարած ընկերության գործունեությունն` երկրի հասարակական կյանքում բիզնեսի մասնակցության վառ օրինակ է», – նշեց Հայաստանի «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի նախագահ Ֆելիքս Բախչինյանը:

«Նանսենի անունը ոսկյա տառերով գրվեց հայ ժողովրդի պատմության էջերում: Այս պարգևն ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է: Ես ընդունում եմ այն որպես Հայաստանի զարգացմանը և բարեկեցությանն ուղղված իմ ղեկավարած ընկերության ներդրման ճանաչում», – ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

2010 թ. «ԱրմենՏել» ընկերության մասնակցությամբ Հայաստանում իրականացվել է ավելի քան 30 խոշոր սոցիալական նախաձեռնություն` ուղղված կրթական, մշակութային և մարզական ոլորտներին: