AM
24 May 2003 - 15:58 AMT

ՎԱՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱՆ ԽՈՐՀՐԴԱՐՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՆՐԱՔՎԵ

Մայիսի 25-ին Հայաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ եւ ՀՀ Սահմանադության բարեփոխումների նախագծին նվիրված հանրաքվե: Երկրի ընտրազանգվածը պետք է ընտրի երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի 131 պատգամավոր: Հիշեցնենք, որ խորհրդարանում 56 մեծամասնական տեղի հավակնում է շուրջ 300 թեկնածու, իսկ համամասնական (կուսակցական) ցուցակներով 75 տեղի համար առաջադրվել է 21 քաղաքական կուսակցություն եւ դաշինք: