AM
27 January 2011 - 09:52 AMT

Հայկական բանակը վերջին տարիներին ավելի թափանցիկ է դարձել հասարակության համար

Հայկական բանակը վերջին տարիներին ավելի թափանցիկ է դարձել հասարակության համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանը: «Արդյունքում հասարակությունն ավելի տեղեկացված է բանակում տեղի ունեցող դեպքերի մասին: ՊՆ-ն փորձում է բանակում տեղի ունեցող միջադեպերը հասցնել նվազագույնի»,- հայտարարել է ռազմական հոգեբանը:

Նա ասել է, որ պաշտպանության նախարարը հստակ հայտարարել է, որ սպաների և հրամանատարների կողմից կանոնադրության ցանկացած խախտում խստորեն պատժվելու է, բայց ամեն ինչ չի կարող տեղի ունենալ մեկ օրում, և անհրաժեշտ է հետևողական պայքար: