Ի տարբերություն Եգիպտոսի, Հայաստանում հիմք չկա սոցիալական ընդվզման համար: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով այն հարցը, թե կարող է արդյոք հեղափոխությունը Եգիպտոսում ինչ-որ կերպ անդրադառնալ Հայաստանի իրավիճակի վրա: Ըստ նրա, իշխանությունները բարեփոխումների միջոցով փորձում են բարելավել ժողովրդի կյանքը: Այդ համատեքստում նա նշել է, որ սոցիալական ընդվզումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ երկրի իշխանությունները քաղաքական կամք կամ ուժ չեն ունենում բարեփոխումների համար: Հայաստանի իշխանությունները «ջայլամի» քաղաքականություն չեն վարում»,-նշել է Շարմազանովը:
Անդրադառնալով ընդդիմության արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջներին՝ Շարմազանովն ասել է, որ դրա համար նախադրյալներ չկան:
Շարմազանովն անդրադարձել է նաև Երևանի քաղաքապետարանի փողոցային առևտուրն արգելելու որոշմանը՝ ասելով, որ այդ հարցը քննարկվել է դեռևս 2006 թվականից: Ըստ նրա, արդեն բազմիցս հայտարարվել է, փողոցային առևտրով զբաղվողների համար կստեղծվեն նորմալ պայմաններ:






