ԱՊՀ անդամ-պետությունների ղեկավարների խորհրդին, որը կկայանա մայիսի 30-ին Սանկտ-Պետերբուրգում, կներկայացվի ամփոփ հաշվետվություն Հայաստանում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաեւ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտարարել ԱՊՀ Գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Յուրի Յարովը: Ընդ որում նա հայտարարել է, որ իր ղեկավարած առաքելության եզրակացությունները հիմնվել են եւ այսուհետ եւս կհիմնվեն բացառապես սեփական դիտարկումների, «այլ ոչ թե առանձին անձանց հայտարարությունների» վրա: