AM
2 February 2011 - 07:41 AMT

ՀՀ տրանսպորտի նախարարություն. Սելիմի լեռնանցքից բացի Հայաստանի բոլոր ճանապարհները երթևեկելի են

Հանրապետությունում տեղացած առատ ձյան պատճառով 2011 թ. փետրվարի 2-ի ժամը 09:00-ի դրությամբ փակ է միայն Սելիմի լեռնանցքը: Իսկ հանրապետության մնացած` միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են և երթևեկելի, հաղորդում է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության պաշտոնական կայքը:

«Լեռնանցքի մաքրման աշխատանքները շարունակվում են, սակայն աշխատանքների ավարտի կոնկրետ ժամկետների մասին դեռ չեմ կարող հաղորդել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարության մամլո քարտուղար Սուսաննա Տոնոյանը:

Նրա խոսքերով, մաքրման աշխատանքներին խանգարում են լեռնանցքի շրջանում անբարենպաստ եղանակային պայմանները, մասնավորապես` մառախուղը: