AM
2 February 2011 - 10:14 AMT

Աշխարհի ամենաերկար «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի միայն հանգստյան օրերին

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղեկացնում է, որ «ՏաԹևեր» ճոպանուղին այս ամսվա ընթացքում կաշխատի փոփոխված ձմեռային ռեժիմով: Որոտանի կիրճը բարձրից վայելելու հնարավորություն կլինի միայն հանգստյան օրերին: Այս որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սյունիքի մարզում անբարենպաստ եղանակային պայմանները, ինչի հետևանքով նվազել է զբոսաշրջիկների թիվը:

«ՏաԹևեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանի փոխանցմամբ, զբոսաշրջիկների ակտիվություն նկատվում է միայն շաբաթ և կիրակի օրերին, թեև օդային անցուղու աշխատակիցները պատրաստ են սպասարկել ուղևորներին նաև շաբաթվա մյուս օրերին, հաղորդում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի մամլո ծառայությունը: