AM
2 February 2011 - 10:32 AMT

Սամվել Կարապետյան. Հայաստանից արտագաղթի աճի պատճառը հայրենաճանաչության բացակայությունն է

Հայաստանից արտագաղթի աճը վերջին 20-30 տարում կապված է ոչ այնքան երկրի սոցիալ-տնտեսական խնդիրների, որքան հայրենաճանաչության բացակայության հետ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է հայկական հուշարձանների ուսումնասիրման հասարակական կազմակերպության ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նրա խոսքերով, մարդը չի կարող հայրենասեր լինել, եթե նա չի ճանաչում իր երկիրը, չգիտի իր պատմությունը: Այդ առումով Կարապետյանը նշել է, որ երկրի ուսումնական հաստատություններում չկա բավարար քանակությամբ գրականություն կամ ծրագրեր, որոնք կօգնեն բարձրացնել հայրենասիրական ոգին հայ երիտասարդների մեջ:

Ինչպես նշել է Կարապետյանը, այդ խնդիրն անհնար է լուծել միայն կոչերով և կարգախոսներով: