AM
24 May 2003 - 15:08 AMT

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արեւելյան Վրաստանի Թեթրիծղարոյի շրջանում երեկ տեղադրվել է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի առաջին խողովակը եւ պաշտոնապես հայտարարվել է դրա շինարարության սկիզբը: Հանդիսավոր արարողությանը մասնակցել են Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն, Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչներ, հաղորդում է ՐԻԱ «Նովոստի» գործակալությունը: Նավթատարի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2004 թվականին, իսկ 2005 թվականին ադրբեջանական Չիրագ-Գյունեշլի հանքավայրից կսկսվի նավթի տեղափոխումը Վրաստանի տարածքով մինչեւ Ջեյհան թուրքական նավահանգիստը: Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է 2,95 միլիարդ ԱՄՆ դոլար: