Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդում է, որ ժամը 09:00-ի դրությամբ երկրում փակ են Շիրակի մարզի Գառնառիճ, Զարիշատ, Լուսագյուղ, Շաղիկ և Շաղկուտ գյուղերի ճանապարհները, դժվարանցանելի են Արագածոտնի մարզի Եղիպատրուշը, Լուսագյուղը, Սարալանջը, Նիգավանը, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Տրետուք, Կախակն գյուղերը և Գորիսի գյուղերը: