AM
3 Փետրվար 2011 - 12:34 AMT

Հայ պատգամավորը չի հավատում առաջիկայում ղարաբաղյան պատերազմի վերսկսման հնարավորությանը

Պատերազմի վերսկսումը Ղարաբաղում առաջիկայում քիչ հավանական է: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը Երևանում կայացած մամլո ասուլիսում: Չբացառելով ռազմական գործողությունների վերսկսման տեսական հնարավորությունը՝ նա ընդգծել է, որ տվյալ պահին պատերազմ ոչ ոքի հարկավոր չէ:

Ըստ նրա, պատերազմում շահագրգռված չեն ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ այլ պետություններ, որոնք իրենց շահերն ունեն տարածաշրջանում: