Աշխարհաhռչակ դիրիժոր և ջութակահար, Գրեմմիի մրցանակակիր Մաքսիմ Վենգերովը փետրվարի 22-ին առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում: Երաժիշտը Երևան է ժամանում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով: Համերգին կմասնակցի նաև լեհ ջութակահար, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հաղթող Յարոսլավ Նադրզիցկին: Ծրագրում ընդգրկված են Ռիմսկի-Կորսակովի և Սիբելիուսի լավագույն ստեղծագործությունները:
Մաքսիմ Վենգերովը առավել հայտնի է որպես դինամիկ և բազմակողմանի արվեստագետ: Լինելով համաշխարհային ճանաչում ունեցող ջութակահար՝ նա բազմիցս հանդես է եկել աշխարհի լեգենդար բեմերում՝ հանրահայտ դիրիժորների ղեկավարությամբ: Մաքսիմ Վենգերովը համագործակցել է լավագույն երաժիշտների հետ, արժանացել մի շարք մրցանակների: 1997 թվականից Վենգերովը ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանձնակատար է: