Եգիպտոսում Հայաստանի դեսպանատունը զբաղվում է Կահիրեում սովորող հայ ուսանողների հարցերով: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հաղորդեց ԵՊՀ քաղաքակրթությունների և մշակույթների հետազոտությունների կենտրոնի փորձագետ Հայկ Քոչարյանը: Նա հայտնեց, որ հայ ուսանողները Կահիրեի բնակիչներին օգնում են պաշտպանել բնակելի տները գողերից:
Անդրադառնալով Եգիպտոսում կատարվող իրադարձություններին` հայ փորձագետն ասաց, որ իշխանությունների կողմնակիցներն ավելի լավ են պատրաստված բողոքի ցույցերին, քան ընդդիմության կողմնակիցները, ինչի պատճառով, փորձագետի կարծիքով, կարելի է եզրակացնել, որ Եգիպտոսի ընդդիմությունը չի ֆինանսավորվում օտար երկրների կողմից:






