AM
4 Փետրվար 2011 - 12:06 AMT

ՀՅԴ-ն կողմ է Հայաստանում երկպալատանի խորհրդարանի ստեղծմանը

Հայաստանում երկպալատանի խորհրդարանի ստեղծման գաղափարը ճիշտ որոշում է: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը: Ըստ նրա, Սփյուռքը պետք է մասնակից լինի Հայաստանի համար կարևոր որոշումների կայացմանը: Կարապետյանը նշել է նաև, որ ՀՅԴ-ն կողմ է երկպալատանի խորհրդարանի ստեղծմանը՝ հիշեցնելով, որ Դաշնակցությունը նախկինում հանդես է եկել նման առաջարկով: