Առաջիկայում ՀՀ խորհրդարանում կներկայացվի Հայկական զինված ուժերում կարգապահական կանոնադրության մասին օրինագիծը: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը: Ըստ նրա, օրինագծով նախատեսվում է ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի զորամասերում անվտանգության ապահովման հարցերով: Ըստ նրա, օրինագծով հստակ սահմանվում են բարձրագույն սպայական կազմի ու զինվորների լիազորություններն ու պարտականությունները: Կարապետյանը նշել է Հայաստանում ռազմական հաշտարարի ինստիտուտի ստեղծման անհրաժեշտությունը: Ըստ նրա, այդ հարցը վաղուց է քննարկվում: