AM
10 Փետրվար 2011 - 07:25 AMT

Ուկրաինայի ԱԳ նախարարը ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին

Փետրվարի 10-11-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կայցելի Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոն:

Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, այցի ընթացքում նախատեսված են Կոնստանտին Գրիշչենկոյի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Կոնստանտին Գրիշչենկոն կայցելի նաև Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: