AM
10 Փետրվար 2011 - 08:55 AMT

Ալեքսանդր Իսկանդարյան. Առանց ԵԱՀԿ ՄԽ-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանակցություններն ուղղակի կդադարեն

ԵԱՀԿ Մինսկի խմբից բանակցային գործընթացի տեղափոխումն այլ ձևաչափ կհանգեցնի բանակցությունների կասեցման: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «Ցանկացած այլ դասավորություն դուր չի գա կամ հայերին կամ ադրբեջանցիներին»,- նշել է նա:

Իսկանդարյանը նշել է, որ ակնկալել, թե ՄԽ-ն կարգավորելու է հակամարտությունը հայերի և ադրբեջանցիների փոխարեն, անհնար է, սխալ և միամիտ: Նրա խոսքերով, ՄԽ-ն երկու իրական խնդիր ունի. կողմերի միջև համագործակցության գործընթացի պահպանում, որպեսզի հայերը և ադրբեջանցիները ինչ-որ կերպ հանդիպեն, և գործընթացի միջազգայնացում, որպեսզի բանակցություններում ներկա լինեն Եվրոպան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը: