Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Հեռանկար» ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Արամ Կարապետյանը մտադիր է մոտ ժամանակներս ձեւավորել նոր քաղաքական ուժ` «Նոր ժամանակներ» անվանումով: Ինչպես նա այսօր հայտարարել է լրագրողներին, կուսակցությունը կունենա պետականամետ ուղղվածություն: Կուսակցության կազմում, Արամ Կարապետյանի խոսքերով, կընդգրկվեն «բարձր ինտելեկտով» մարդիկ, որոնք ի վիճակի են մշակել եւ իրականացնել երկրի զարգացման գործուն ծրագրեր: