AM
14 Փետրվար 2011 - 15:07 AMT

Սայաթ-Նովայի անվան փառատոնի անցկացումը կխթանի զբոսաշրջությունը Հայաստանում

Հայաստանում Սայաթ-Նովայի անվան երգի միջազգային փառատոնի անցկացումը կխթանի զբոսաշրջության զարգացումը Հայաստանում: Այս մասին PanARMENIAN.Net թղթակցի հետ զրույցում ասաց Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը:

“Ես առաջարկում եմ Հաղպատում անցկացնել Սայաթ-Նովայի անվան միջազգային փառատոն: Սա հայկական տուրիզմի լավագույն գովազդը կլինի”,- նշում է ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը:

Տեղեկացնենք, որ Հաղպատի վանական համալիրը այն վայրն էր, ուր 18-րդ դարի երկրորդ կեսին անցկացվում էին գուսանական մրցույթներ տարածաշրջանի գուսանների մասնակցությամբ: