Հայաստանի նախագահը ծրագրում է ոչնչացնել խոշոր օլիգարխներին, գրում է «Հայկական Ժամանակ» թերթը` հղում կատարելով ղեկավարող կառույցներից աղբյուրներին: Թերթի համաձայն, նախագահն Արևմուտքին խոստացել է ազատվել օլիգարխիայից, և Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին հաջորդելու են Սամվել Ալեքսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը: Սակայն կոալիցիայում ծագած խնդիրները` կապված նոր կոալիցիոն հուշագիրը, որում նշվում է, որ իշխող կոալիցիան առաջիկա նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, ստորագրելուց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հրաժարվելու հետ, նախագահին ստիպեցին ժամանակավորապես հրաժարվել իր ծրագրից:
Թերթը հաղորդում է նաև, որ նոր կոալիցիոն հուշագրի քննարկման ժամանակ ընդհարում է տեղի ունեցել Գագիկ Ծառուկյանի և Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի միջև:
Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել: Հրաժարականի պատճառը միջադեպն է, որ տեղի է ունեցել նրա և ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգային ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջև: Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին հանրահայտ տենոր Պլասիդո Դոմինգոյի երևանյան համերգի ժամանակ: Մասնավորապես, Բեգլարյանի տիկինը և նրա ընկերուհին զբաղեցրել են Հայաստանի նախագահի համար նախատեսված տեղերի հարևան աթոռները, որտեղ ըստ արարողակարգի իրավունք ունեն նստելու միայն Ամենայն Հայոց կաթողիկոսը, ԱԺ խոսնակը և վարչապետը: Արամ Կանդայանը խնդրել է Բեգլարյանի տիկնոջը մեկ այլ տեղ զբաղեցնել: Սակայն, այդ խնդրանքը առաջացրել է վերջինիս վրդովմունքը, որն այդ միջադեպի առնչությամբ բողոքել է ամուսնուն: Իր հերթին Գագիկ Բեգլարյանը խնդրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին հանդիպում կազմակերպել Արամ Կանդայանի հետ, որին նախկին քաղաքապետը տարել է իրեն պատկանող «Մետաքս» կոմբինատ և դաժան ծեծի ենթարկել:






