ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլաթերը կարճաժամկետ այցով ժամանել է Երեւան: Նրա այցի հիմնական նպատակն է մասնակցությունը Երեւանում ՖԻՖԱ-ի աջակցությամբ ֆուտբոլի դպրոցի բացման արարողությանը: Այսօր Յ. Բլաթերին ընդունել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախատեսված են նաեւ ՖԻՖԱ-ի ղեկավարի հանդիպումները երկրի բարձրաստիճան սպորտային պաշտոնյաների հետ: