AM
17 Փետրվար 2011 - 14:09 AMT

Ադրբեջանական իշխանությունների հակաիրանական հիստերիան բխում է իսլամական հեղափոխության առջև ունեցած վախից

Ադրբեջանական իշխանությունների հակաիրանական հիստերիան բխում է Ադրբեջանում իսլամական հեղափոխության առջև ունեցած վախից: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է «Նորավանք» հիմնադրամի փոխտնօրեն Սևակ Սարուխանյանը: Նրա խոսքով` Թունիսում և Եգիպտոսում տեղ գտած իրադարձություններն ալիևյան կլանի վախն են առաջ բերել, որ նման բան կարող է տեղի ունենալ նաև Ադրբեջանում: Նա ավելացրել է նաև, որ Բաքվի դժգոհությունն առաջ է բերում Իրանի կողմից աջակցությունն իսլամիստներին Ադրբեջանում, իսկ հայ-իրանական համագործակցությունն ընդամենը պատրվակ է:

Ինչ վերաբերում է Իրանի և Թուրքիայի փոխհարաբերություններին, ապա, Սարուխանյանի խոսքով, չնայած որոշ ընդհանուր շահերին, նրանք երբեք ռազմավարական դաշնակիցներ չեն դառնա: Նա ավելացրել է նաև, որ ակտիվացած իրանա-թուրքական համագործակցությունը չի անդրադառնա Հայաստանի հանդեպ նրանց քաղաքականության վրա: