«Ես երախտապարտ եմ ճակատագրին, որ վերջապես հայտնվեցի Երևանում: Ինձ համար մեծ պատիվ է այստեղ լինելը»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր, Grammy մրցանակի մրցանակակիր Մաքսիմ Վենգերովը: Ըստ նրա, նա բազմաթիվ հայ երաժիշտ ընկերներ ունի, որոնց հետ համագործակցում է արդեն երկար տարիներ: Նրանց թվում հայտնի երաժիշտը նշեց դիրիժոր և դաշնակահար Վահագն Պապյանին, թավջութակահար Վահրամ Սարաջյանին: «Այդ մարդկանց հետ ես շրջագայել եմ աշխարհով մեկ, այնպես որ ես ինձ մեկ քառորդով հայ եմ համարում»,-նշել է նա:
Խոսելով փետրվարի 22-ին կայանալիք համերգի մասին՝ Վենգերովն ասել է. «Չնայած նրան, որ ես Երևան եմ ժամանել որպես դիրիժոր, եթե հանդիսատեսը խնդրի, ես նաև ջութակ կնվագեմ: Վենգերովը խոստովանել է նաև, որ հիացած է Հայաստանի Պետական երիտասարդական նվագախմբի հետ աշխատանքից: