Զինծառայող Թորգոմ Սարուխանյանի սպանության փաստով Ստեփանակերտում երեք զինծառայող է ձերբակալվել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապի ավագ սպա Մերի Սարգսյանը, ձերբակալվել են ենթասպա Վիլhելմ Ենգիբարյանը, կրտսեր սերժանտ Հրանտ Կարապետյանն ու շարքային Ռոբերտ Բադալյանը:
Ենգիբարյանին ու Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ ՔՕ 375 հոդվածի առաջին մասով (իշխանության չարաշահում և պաշտոնեական լիազորությունների գերազանցում), իսկ Բադալյանին՝ ՀՀ ՔՕ 38-375 հոդվածների առաջին մասով (զինծառայողների միջև կանոնադրական հարաբերությունների խախտում):
Թորգոմ Սարուխանյանը զոհվել է փետրվարի 12-ին հրազենային վերքից Ստեփանակերտի զորամասերից մեկում: Զինծառայողի մահվան փաստով հարուցվել էր քրեական գործ 110 հոդվածի առաջին մասով (ինքնասպանության հասցնել):