AM
21 Փետրվար 2011 - 08:55 AMT

«Ժառանգությունը» կոչ է անում Հայաստանի քաղաքական ուժերին ամեն ինչ անել բախումներից խուսափելու համար

Քաղաքական ուժերը և հասարակությունը պետք է ամեն ինչ անեն մարտի 1-ի դեպքերի կրկնությունը կանխելու համար: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» կուսակցութայն խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքերով, որոշ ուժեր շահագրգռված են Հայաստանում իրավիճակի ապակայունացմամբ: «Ես ցանկանում եմ, որպեսզի հաղթի ընդդիմությունը, որը ձգտում է համակարգային փոփոխությունների, այլ ոչ թե իշխանափոխության»,- ասել է նա: