«Հայաստանը մշտապես կողմ է արտահայտվել Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացմանը առանց նախապայմանների, որի շրջանակներում հնարավոր է քննարկել ամենատարբեր, նույնիսկ` խիստ խնդրահարույց հարցեր»: Այդ մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը, մեկնաբանելով Թուրքիայի ԱԳ նախարար Աբդուլլա Գյուլի վերջերս արված հայտարարությունը, ըստ որի Անկարան պատրաստ է բարեկամանալ Երեւանի հետ, եթե վերջինս «պատրաստ է ճանաչել Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ հրաժարվել տարածքային պահանջներից»: