AM
22 Փետրվար 2011 - 12:31 AMT

Ռոբերտ Ամիրխանյան. Անհրաժեշտ է արվեստի գործիչներին լիցենզիա տրամադրող հանձնաժողով ստեղծել

«ՀՀ Հանրային խորհրդի` փետրվարի 24-ին կայանալիք նիստում ես մտադիր եմ հանդես գալ հանձնաժողովի ձևավորման նախագծի ստեղծման մասին առաջարկով, որը կգնահատի արվեստի գործիչների գործունեությունն ու նրանց լիցենզիաներ կտրամադրի»,- Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Հայաստանի ժողովրդական արտիստ, Հայաստանի Կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: Նրա խոսքով, նման հանձնաժողովը պետք է գործի Հայաստանի մշակույթի նախարարության շրջանակներում:

Մեկնաբանելով այն, թե ինչու Հայաստանի Կոմպոզիտորների միությունը նախկինում հանդես չի եկել նման նախաձեռնությամբ, Ամիրխանյանն ասել է, որ Միությունն առանց որևէ ֆինանսական աջակցության չի կարող նախագծեր իրականացնել: