AM
23 Փետրվար 2011 - 07:26 AMT

Հայաստանի խորհրդարանի խոսնակի տնտեսական հարցերով խորհրդականը հրաժարական է տվել

Հայաստանի Ազգային Ժողովի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Թաթուլ Մանասերյանն իր դիմումի համաձայն հեռանում է պաշտոնից: Ինչպես այսօր Մանասերյանը հաղորդեց լրագրողներին, ինքը որպես տնտեսագետ մտադիր է իր գլխավորած «Այլընտրանք» գիտական կենտրոնի շրջանակներում ավելի շատ ժամանակ տրամադրել գիտությանն ու հետազոտական գործունեությանը: Նա հերքեց հայկական ԶԼՄ-ների տարածած տեղեկատվությունն այն մասին, որ ինքն ընդհարումներ է ունեցել խորհրդարանի խոսնակի հետ:

Նա նշեց, որ անգամ այդ պաշտոնից հեռանալուց հետո պատրաստ է աջակցել կառավարությանն ու խորհրդարանին իր գիտական հետազոտությունների շրջանակներում: