Փետրվարի 27-ին «Ձմեռ-գարուն Երևան» փառատոնի շրջանակներում տեղի կունենա ռոք փառատոն` կազմակերպված Երևանի քաղաքապետարանի կողմից Կենտրոն վարչական շրջանի և «Warm Rain» խմբի նախաձեռնությամբ:
Փառատոնին կմասնակցեն «Warm Rain», «Fair Wind», «Pink City Blues Band» խմբերը: Հեղինակային ստեղծագործություններից բացի կկատարվեն աշխարհահռչակ ռոք խմբերի երգեր:
Ռոք համերգը կսկսվի Երևանի ժամանակով ժամը 15:00-ին Ազատության հրապարակում:






