Հայաստանը հանդես է գալիս ԵՄ Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովին՝ Եվրանեսթին Բելառուսի մասնակցության օգտին:Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավար, ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը: «Մենք կարծում ենք, որ Բելառուսի նկատմամբ կիրառվում են երկակի չափանիշներ, և հենց այդ պատճառով մեր պատվիրակությունը հանդես է եկել Մինսկի օգտին:
Ժողովրդավարության տեսանկյունից Ադրբեջանը նույնպես չի համապատասխանում Եվրոպայի կողմից հայտարարված չափանիշներին: Լուկաշենկոյի օրինակով, Իլհամ Ալիևը նույնպես մտադիր է մշտապես առաջադրել թեկնածությունը նախագահի պաշտոնում, բայց ինչո՞ւ Եվրոպան ցանկանում է աշխատել Բաքվի հետ, իսկ Մինսկի հետ` ոչ: Միգուցե այն պատճառով, որ Բելառուսը նավթ չունի՞»,- նշել է պատվիրակության ղեկավարը:






