AM
23 Փետրվար 2011 - 11:28 AMT

ՀՀ ԱԳՆ. Հայաստանի 4 քաղաքացիներ տարհանվել են Լիբիայից

Հայաստանի 4 քաղաքացիներ տարհանվել են Լիբիայից: Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net-ի թղթակցին ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը, ՀՀ քաղաքացիները ռուսական ինքնաթիռով մեկնում են Մոսկվա, որտեղ նրանց կդիմավորեն ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան աշխատողները:

Լիբիայում անկարգությունները սկսվել են փետրվարի 15-ին: Ցուցարարները պահանջում են պետության ղեկավար Մուամար Քադաֆիի հրաժարականը: Իրավապաշտպանների կարծիքով, բախումների հետևանքով մահացել է մոտ 233 հոգի: Պաշտոնապես իշխանությունները հաստատում են 48 հոգու մահը: