AM
21 April 2001 - 14:26 AMT

AES-Ը ՀԱՂԹՈՒՄ Է ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ

21.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Երեքշաբթի օրը ամերիկյան «AES Washington Holdings B.V» ընկերությունը ճանաչվել է ուկրաինական շրջանային էներգաբաշխիչ «Կիեվօբլէներգո» ընկերության սեփականաշնրոհման մրցույթի հաղթող:
«Կիեվօբլէներգո»-ի բաժնեմասերի 75 տոկոսի դիմաց AES-ը առաջարկել է 42 միլիոն դոլլար: Ամերիկյան ընկերությունը դարձել է նաեւ Ռովնենսկի շրջանային բաշխիչ էներգացանցի գնման միակ հավակնորդը, առաջարկելով նհա համար մոտ 30 միլիոն դոլլար: Սակայն, մրցույթի պայմանների համաձայն, ընկերությունը հաղթող կճանաչվի միայն այդ գումարի փորձագիտական գնահատումից եւ Ուկրաինայի պետգույքի Հիմնադրամի հետ համաձայնեցնելուց հետո:
Ուկրաինական շրջանային բաշխիչ եւս երեք էներգացանցերի վաճառքի մրցույթը կկայանա ապրիլի 24-ին: Մրցույթին կմասնակցեն բացառապես արեւմտյան ընկերություններ: