AM
25 Փետրվար 2011 - 09:47 AMT

Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Գարնան շնչով» ցուցահանդեսը

Փետրվարի 26-ին Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա հայտնի նկարիչներ Վլադիմիր Սիմոնյանի, Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի), Մաքսիմ Գիքինյանի, Էդիկ Արևշատյանի գեղանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է կանանց մեկամսյակին: Ցուցահանդեսում ներկայացված են նկարիչների վերջին շրջանի աշխատանքները: Դրանցում կարելի է զգալ մոտեցող գարնան շունչը, սպասված տաք ու կրակոտ գույները, իսկ երբեմն էլ «սուր աչքով» հնարավոր է որսալ ֆիզիկայի և բնության օրենքների ակնհայտ հակասություններ: «Գարնան շնչով» խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի 10 օր:

Ցուցահանդեսին հրավիրված են արտասահմանից ժամանած հյուրեր, պետական պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ: Ցուցահանդեսի մուտքն ազատ է: