AM
26 Փետրվար 2011 - 10:33 AMT

Հայաստանը նոր դեսպան կունենա Վրաստանում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հրաչ Սիլվանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Հովհաննես Մանուկյանը նշանակվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, հայտնում է նախագահի մամլո ծառայությունը: