AM
28 Փետրվար 2011 - 10:30 AMT

Մարտի 1-ից Հայաստանի համար սկսվում են պատմական օրեր, համոզված է Հրանտ Բագրատյանը

«Վաղվանից Հայաստանի համար սկսվում են պատմական օրեր, որոնք տարիներ անց գրվելու են «ոսկե տառերով»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` չպարզաբանելով, թե ինչ նկատի ունի: Նա հայտարարել է, որ Հայաստանի վարչապետը և կառավարությունը ստեր են տարածում իրենց կողմից ձեռնարկվող գործողությունների վերաբերյալ:

Միևնույն ժամանակ Հայաստանի նախկին վարչապետն իր կառավարման ժամանակ ձեռնարկած քայլերի 70 տոկոսը սխալ է համարել: