Գաֆեսճյան Արվեստի կենտրոնում մարտի 2-ին տեղի կունենա «Հանդիպում արվեստի հետ. Բրիտանական կինոփառատոն» անվանումով միջոցառում: Միջոցառման ընթացքում կցուցադրվեն 5 բրիտանական կարճամետրած ֆիլմեր` «All Shades of grey», «Exhale», «Tender», «Momster», «On the run with Abdul»: Միջոցառումից հետո կկայանա քննարկում կինոռեժիսոր Վարդան Հովհաննիսյանի մասնակցությամբ:
Միջոցառման կազմակերպիչներն են` Հայաստանում Բրիտանական խորհուրդը, Գաֆեսճյան Արվեստի կենտրոնը և ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը: