Թուրքիայի ներկայիս իրավիճակը նման է Առաջին համաշխարհային պատերազմի օրերին տիրող իրադրությանը: Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախկին վարչապետ Բյուլենթ Էջեւիթը: Նրա խոսքերով, ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիան այսօր գտնվում է շատ կարեւոր պատմական ժամանակաշրջանում: «Անգլիան եւ ԱՄՆ-ը օգտագործում են «քրդական խաղաքարտը», կարծում եմ, «հայկական ֆակտորը» նույնպես կշահարկվի»,- նշել է նա: Ըստ Էջեւիթի, ինչպես եւ Առաջին համաշխարհայինի ժամանակաշրջանում գրավվել է Իրաքի տարածաշրջանը, ինչը նրա կարծիքով, դժվարությունների ոչ թե վերջն է, այլ սկիզբը: