AM
14 April 2001 - 15:26 AMT

ՖՐԱՍՆԻԱՅԻ ԵՎ ԱՄՆ-Ի ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴԻՐԸ

14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը եւ ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը հեռախոսազրույցում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեղ ջանքերին առնչվող հարցեր:
Երկու ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել երեքշաբթի երեկոյան` Ժակ Շիրակի եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումից հետո: