AM
14 April 2001 - 15:24 AMT

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՉԵՆ ՄԱՍՆԱԿՑԻ ԺՆԵՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

14.04.2001, ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ. Դժվար թե պետք է ակնկալել, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները կմասնակցեն հունիսին Ժնեւում կայանալիք ղարաբաղյան կարգավորման բանակցությունների հերթական փուլին:
Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամլո ծառայությունում, այս մասին հյատարարել է ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը:
Մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունը բանակցություններին Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցելու անընդունելիության մասին, ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս հայտարարել են բանակցային գործընթացում «հարմար պահին» Ստեփանակերտի ներկայացուցիչների ներգրավվման անհրաժեշտության մասին: