Մայիսի 24-ին Երեւան կժամանի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը` առաջիկա խորհրդարանական ընտրությունների ընթացքին հետեւելու համար: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, Լորդ Ռասսել Ջոնսթոնի գլխավորած 35 մարդուց կազմված պատվիրակության կազմում ընդգրկված են ԵԽԽՎ դիտարկման խմբի ղեկավար Ժոզեֆ Դյուրիեն, Հայաստանի առնչությամբ դիտարկման խմբի անդամ Երժի Յասկերնյան եւ ԵԽԽՎ այլ հայտնի գործիչներ: