AM
4 March 2011 - 08:51 AMT

System of a Down ռոք-խումբը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայում իր հյուրախաղերի ժամանակացույցը

Հանրահայտ System of a Down (SOAD) ռոք-խումբը հայտարարել է Հյուսիսային Ամերիկայում իր հյուրախաղերի ժամանակացույցը: Ինչպես ասվում է խմբի պաշտոնական կայքում, հյուրախաղերի ընթացքում իրենց կմիանա նաև Gogol Bordello խումբը:

Ներկայացնում ենք համերգների ամսաթվերը հետևյալ քաղաքներում և համերգասրահներում` մայիսի 10-ին Էդմոնտոնում` Rexall Place, մայիսի 12-ին Վանկուվերում` Rogers Arena, մայիսի 13-ին Սիէթլում` Key Arena, մայիսի 15-ին` Մաունթին Վյու` Shoreline Amphitheatre, մայիսի 18-ին Դենվերում` Comfort Dental Amphitheatre, մայիսի 19-ին Ալբուկերկայում` Journal Pavilion և մայիսի 22-ին Լաս Վեգասում` The Pearl: