AM
4 Մարտ 2011 - 10:38 AMT

Հայ թոշակառուների համար Մատենադարանի մուտքն անվճար է

Հայաստանի թոշակառուները կարող են Մեսրոպ Մաշտոցի անվան Հնագույն ձեռագրերի թանգարան-ինստիտուտ այցելել անվճար: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ինստիտուտի փոխտնօրեն Շուշանիկ Խաչիկյանը: «Մեր թանգարանի դռները բաց են բոլոր ցանկացողների համար:Չնայած նրան, որ մենք մեծ զեղչեր ունենք ուսանողների և դպրոցականների համար, մենք պատրաստ ենք անվճար ընդունել Հայաստանի հեռավոր շրջանների դպրոցականներին, հայկական բանակի զինծառայողներին, անապահով ընտանիքների երեխաներին, ինչպես նաև մեծահասակներին»,- ասել է նա և հավելել, որ թանգարանի մուտքը երեխաների համար արժե 100 դրամ, ուսանողների համար` 200 դրամ: