AM
5 Մարտ 2011 - 10:59 AMT

Աբրահամ Ռուսո. Երազում եմ հայերեն լեզվով ալբոմ ձայնագրել

«Ես երազում եմ հայերեն լեզվով ալբոմ ձայնագրել»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է հայկական ծագում ունեցող երգիչ Աբրահամ Ռուսոն: Նրա խոսքերով, նա արդեն 4 երգ ունի, որոնք պատրաստ են, բայց դեռ ձայնագրված չեն: Միաժամանակ, երգիչը նշել է, որ երգերի երաժշտությունն ինքն է գրել: «Ցավոք սրտի, խոսքեր դեռ չկան, բայց գլխավորը՝ կա գաղափար»,- ասել է նա:

Ռուսոն նաև հաղորդել է, որ տվյալ պահին Հայաստանում գործընկեր է որոնում, որի հետ կարող էր աշխատել: «Ժամանակին ես շատ եմ երգել հայերենով, բայց դրանք իր երգերը չեն եղել: Հիմա ցանկանում եմ ելույթ ունենալ հենց իմ երգերով»,- ասել է երգիչը և հույս հայտնել, որ իրեն կհաջողվի լավ գործընկերներ գտնել, որոնց հետ կարող է հետագայում համագործակցել:

Մամլո ասուլիսի վերջում նա ներկաների համար հայերենով երգ է կատարել: