AM
5 Մարտ 2011 - 11:48 AMT

Աբրահամ Ռուսոյին մերժո՞ւմ են հայկական քաղաքացիություն տրամադրել

«Ես արդեն մեկուկես տարի առաջ ներկայացրել եմ փաստաթղթերս հայկական քաղաքացիություն ստանալու համար»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է հայազգի երգիչ Աբրահամ Ռուսոն: Երգչի խոսքերով, նա նույնիսկ ներկայացրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ ապացուցելու համար, որ հայ է և քաղաքացիություն ստանալու իրավունք ունի: Սակայն, նրա խոսքերով, մինչ օրս պատասխան չի ստացել:

Երգիչը նաև խոստովանել է, որ շատ է ցանկանում բնակարան ձեռք բերել Երևանում: Նա հաղորդել է, որ երկու անգան փորձել է տուն գնել, սակայն հանգամանքներն այնպես են դասավորվել, որ չի հաջողվել տուն ձեռք բերել: Նա նաև նշել է, որ կարևոր չէ, թե որտեղ է բնակվում, միևնույնն է՝ նրա հայրենիքը Հայաստանն է: Ռուսոյի խոսքերով, նա մինչև հիմա չի հրաժարվել Հայաստանում բնակարան գնելու մտադրությունից: